Եկեք սրբենք մեր զինվորների վերքերը, գրկենք նրանց ու անսահման սեր նվիրենք. տեսանյութ
Մենք սկսեցինք քայլել։
Արամն է՝ Հադրութցի իմ Զինվորը։ Իմ ու քո Զինվորը։
Արամի հետ ամեն օր նայում ենք Հադրութի տեսանյութերը։ Կարծում եք իր հոգին չի՞ ցավում.... բայց նա չի գոռում ու չի ողբում։ Ամեն անգամ ասում է.
«միասին ենք գնալու մեր տան բակում թաղված թթի օղին հանելու,որ ես եմ թորել»։ Նա Ժպտում է....
Այսօր մեր այս զինվորների վերքերը սրբեք, գրկեք նրանց ու անսահման սեր նվիրեք։ Եկեք օգնենք իրար բուժվել ու ոչ թե վերքերի վրա աղ լցնենք։ Եկեք իրար օգնենք, որովհետև մեզ նոր պատերազմ է սպասվում և դա հեռու չէ։
Մեզ ներքաղաքական պայքար հարկավոր չէ։
Թող ցավը հուսախաբ չանի, թե ամեն ինչ կորցրել եք ու այլևս անզոր եք։
Անի Ենգիբարյանի էջից
Կարծիքներ