Գիշերը հարցրեցի՝ ինչն ես ամենաշատը կարոտել, ասաց՝ գյուղս, գյուղիս փողոցները, հավանածս աղջկա թաղը

Գիշերը հարցրեցի՝ ինչն ես ամենաշատը կարոտել, ասաց՝ գյուղս, գյուղիս փողոցները, հավանածս աղջկա թաղը

Հիվանդանոցում հետս մի զինվոր կա պառկած , դե չենք կարողանում քնել գիշերը, սկսեցինք խոսել դեսից դենից , պարզվեց տղան գնացել է ծառայության , մինչև հասել է հերթական արձակուրդի ժամանակը , կորոնայի համաճարակն է սկսվել , որից հետո պատերազմը, որի պատճառով շատ երկար ժամանակ տուն չի գնացել։ Գիշերը խոսակցության ժամանակ ասացի՝ ինչն ես ամենաշատը կարոտել , ասաց՝ գյուղս , գյուղիս փողոցները , թաղերը դաժե ստոլբեքը, հավանածս աղջկա թաղը։

Գիշերը 3։30֊ի կողմերն էր արդեն, չգիտեմ ինչ անցավ մտքովս ասացի՝

-Հելի տեղ ենք գնում։

Զարմացած նայում է դեմքիս.

-Ո՞ր։

-Ձեր գյուղ, ֆռանք գանք։

-Ո՞նց, ինչո՞վ։

-Ավտոս հիվանդանոցի բակում ա , մեկ ա չենք քնում , գնանք պտտվենք գանք։

Իդեաս դուրն եկավ։ Մուղամով դուրս եկանք ու ուղիղ իրենց գյուղ։ Փողոցներով պտտվեցինք, մտանք հավանած աղջկա թաղ, իջանք գյուղի կենտրոն, նստեց մի 5 րոպե իրանց беседка-ին , պտտվեցինք հետ դառանք հիվանդանոց։

Դեպքը տեղի է ունեցել երեկ չէ մյուս օրը , ու ասեմ չեմ փոշմանել արածիս համար։

Կյանքը շարունակվում է, լավ է լինելու...

Հարություն Մնացականյանի էջից

Հետևեք մեզ նաև Տելեգրամում