Հունիսի 20-ից հուլիսի 1-ը շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 9 մլն դրամի վնաս
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի հունիսի 20-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։
Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 39 դեպք, որից 36 դեպքով հաշվարկվել է 9.859.900 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 690.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 16 դեպքով նշանակվել է 1.130.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, որից 1 դեպքով հաշվարկվել է նաև 6.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 29 դեպք, որից 30-ով հաշվարկվել է 6.693.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 4 դեպք, որից 3-ով հաշվարկվել է 3.076.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 6.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրված 3 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 90.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 240.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետական փորձաքննություններ
Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 17 գործ (ընդհանուր՝ 1.471.600 ՀՀ դրամ)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 875.400 ՀՀ դրամ:
Ստուգումների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 5 հանձնարարագիր, որից`
2-ը՝ ընդերքօգտագործում,
1-ը՝ արտադրություն,
1-ը՝ թափոնների հավաքում, մշակում և ոչնչացում,
1-ը՝ զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն։
Նախկինում իրականացված 15 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 16 որոշում՝ 2.380.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 1.184.663 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 6 հանձնարարական։
Կարծիքներ