Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Արամ Ազատյանի խափանման միջոցը փոխվել է

Դատարանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի խափանման միջոցները փոփոխել է: Սահմանվել է վարչական հսկողություն, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցների համակցություն:
Հիշեցնենք՝ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում ՀՀ քննչական կոմիտեն ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ քննչական գործողություններ էր կատարել։
Իրականացված քննչական գործողությունների շրջանակում ձերբակալված անձանց թվում էին վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը, նրա տեղակալները և այլ պաշտոնյաներ:
Դատարանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել տնային կալանքը և 30 միլիոն դրամ գրավ կիրառել։ Վերջինիս տեղակալները կալանավորվել են։
Կարծիքներ