ՄՊՀ-ն ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները և դրա հետ կապված խնդիրները. խոսնակ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները և դրա հետ կապված խնդիրները : «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՄՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը :
«Հաշվի առնելով ներմուծման գործընթացում ի հայտ եկած նոր զարգացումները ՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ներկայումս ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները և դրա հետ կապված խնդիրները , ինչի մասին նախապես տեղեկացված են եղել նաև գործընկերները ։
Հանձնաժողովը իր լիազորությունների շրջանակում աջակցում է նաև տնտեսվարողների առջև ծառացած խնդիրների լուծմանը , այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս»,- ընդգծեց խոսնակը :
Կարծիքներ