Երևանի Ազնավուրի հրապարակում բացվեց Շառլ Ազնավուրի արձանը

Ազնավուրի հրապարակում բացվեց Շառլ Ազնավուրի արձանը: Միջոցառմանը մասնակցում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի հիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը:
Արձանի բացումից առաջ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ Ազնավուրի արձանի բացումը նախաձեռնվել և ֆինանսավորվել է Երևանի քաղաքապետարանի կողմից:
«Մենք կարևոր համարեցինք, որ այս հրապարակում՝ Ազնավուրի անունը կրող միջավայրում, լինի մի արձան, որը կխորհրդանշի նրա մշտական ներկայությունը մեր քաղաքում»,- ասաց քաղաքապետը՝ ընդգծելով, որ այս վայրը դառնալու է հանդիպման և հիշողության վայր երևանցիների և Երևանի հյուրերի համար:
Կարծիքներ