ԱՊՀ-ի երկրների խաղերը տեղի կունենան Բելառուսի ինը քաղաքներում
2023 թվականին ԱՊՀ-ի երկրների խաղերը կընդունեն Բելառուսի ինը քաղաքներ: Հուլիսի 6-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է Բելառուսի սպորտի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Կովալչուկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մինսկում տեղի կունենան վոլեյբոլի, գեղարվեստական մարմնամարզության, թեթեւ ատլետիկայի, լողափային ֆուտբոլի, ժամանակակից հնգամարտի եւ գնդակային հրաձգության մրցումները, Մոլոդեչնոյում՝ լողափային վոլեյբոլի մրցաշարը, Գրոդնոյում՝ 3x3 բասկետբոլի եւ ծանր ատլետիկայի մրցումները, Սոլիգորսկում՝ մարզական ըմշամարտի, Բրեստում՝ ձեռնագնդակի մրցումները:
Օրշայում հանդես կգան բասկետբոլիստները եւ թաիլանդական բռնցքամարտի ներկայացուցիչները, Բորիսովում՝ տեղի կունենան մինի ֆուտբոլի մրցումները: Մոգիլյովում կմրցեն լողորդները եւ նետաձիգները, Ժլոբինում՝ հանդես կգան ձյուդոիստները եւ սամբիստները»,- ասել Է Կովալչուկը:
2023 թվականին ԱՊՀ-ի երկրների խաղերը տեղի կունենան օգոստոսի 3-ից մինչեւ 15-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ