Հուլիսի 21-23-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ +38․․․+40 աստիճան տաքություն. Սուրենյան

Հուլիսի 21-23-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ +38․․․+40 աստիճան տաքություն. Սուրենյան

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-23-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Նշված հատվածներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,- գրել է Սուրենյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում