Վարկանիշային մրցաշար. Արման Անդրեասյանը՝ արծաթե, Վազգեն Թևանյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Պոլյակ Իմրեի և Վարգա Յանոսի անվան վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող ազատ ոճայիններ 70 կգ Արման Անդրեասյանը և 65 կգ Վազգեն Թևանյանը համապատասխանաբար նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Անդրեասյանը առավելության է հասել ղազախ, իրանցի և մեքսիկացի ըմբիշների նկատմամբ՝ հասնելով եզրափակիչ, որտեղ զիջել է ճապոնացի մրցակցին։
Թևանյանը հաղթահարել էր լեհ և հունգարացի ըմբիշների արգելքը, սակայն կիսաեզրափակչում պարտվել էր հնդիկ ըմբիշին։
Բրոնզե մեդալի համար պայքարում նա առավելության է հասել Ֆրանսիայի ներկայացուցչի նկատմամբ։
Կարծիքներ