Ավտոբուսի վարորդը հարվածներ է ստացել, սակայն իջեցրել է նրանց. «Երևանի ավտոբուս» ընկերությունը՝ միջադեպի մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին և տեղի ունեցած միջադեպին:
«Երեկ համացանցում տարածվել է հանրային տրանսպորտում նկարահանված մի տեսանյութ, որտեղ տղամարդ ուղևորը ենթադրյալ անպարկեշտ գործողություններ է կատարել կին ուղևորների նկատմամբ։
Նշված դեպքի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել հետևյալը․ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, թիվ 5 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում Մաշտոցի պողոտա-Պուշկինի խաչմերուկ հատվածում։
Ավտոբուսի վարորդը, լսելով ուղևորների բարձրացրած աղմուկը, կանգնեցնում է տրանսպորտային միջոցը և ամոթանք տալով նշված գործողությունն իրականացրածին՝ վերջինիս և նրա հետ եղած մյուս տղամարդուն հորդորում է իջնել ավտոբուսից։
Այդ ընթացքում ավտոբուսի վարորդը ստացել է հարվածներ նշված տղամարդկանցից մեկի կողմից, սակայն երթևեկությունը չի շարունակել, մինչև վերջիններիս չի իջեցրել ավտոբուսից»,- իր էջում գրել է ընկերության խոսնակ Գեղամ Ասատրյանը:
Կարծիքներ