Ֆրանսիան հաղթահարել է ռեցեսիան եւ ակնկալում Է ՀՆԱ-ի աճ 5 տոկոսի մակարդակում
Ֆրանսիան կորոնավիրուսային վարակի շարունակվող համաճարակի պայմաններում կարողացել Է դուրս գալ ռեցեսիայի շրջանից, երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճն այս տարի կարող Է կազմել 5 տոկոսից ոչ պակաս: Մարտի 9-ին France Info ռադիոկայանի եթերում այս կանխատեսումը հնչեցրել Է Կենտրոնական բանկի նախագահ Ֆրանսուա Վիլերուա դը Գալիոն:
«Իրադրությունը ներկայումս բարելավվում Է: Մենք տակավին դուրս չենք եկել մինչհամաճարակային ցուցանիշների մակարդակ, սակայն կարելի Է համարել, որ ռեցեսիան արդեն անցայլում Է»,- հայտաարել Է նա: «Ֆրանսիան անցավ զարգացման տեմպերի շատ կտրուկ անկման շրջանը եւ այժմ դուրս Է եկել մինչհամաճարակային մակարդակի նկատմամբ ՀՆԱ-ի մոտավորապես հինգտոկոսանոց աճի մակարդակ: Այժմ սկսվում Է երկրորդ փուլը, որը, մեր կարծիքով, կտեւի մոտավորապես մեկ տարի եւ կբնորոշվի ցուցանիշների աստիճանական, թեեւ դանդաղ բարելավմամբ»,- հավաստիացրել Է երկրի Կենտրոնական բանկի ղեկավարը:
«Մեր կանխատեսմամբ՝ Ֆրանսիայի տնտեսական աճը 2021 թվականին դուրս կգա առնվազն 5 տոկոսի մակարդակ եւ կդառնա ամենաբարձրերից մեկը Եվրոպայում՝ զգալիորեն գերազանցելով միջին ցուցանիշը: Միեւնույն ժամանակ դա կլինի Ֆրանսիայի տնտեսության ամենաուժեղ աճը գրեթե 50 տարվա ընթացքում, այսինքն՝ 1973 թվականից ի վեր»,- կարծում Է դը Գալիոն: Նա հիշեցրել Է Ֆրանսիայի տնտեսական ակտիվացման զարգացման երկու ոչ վաղուցվա շրջանների մասին:
«Առաջինը , եւ շատ ուժգինը, տեղի Է ունեցել անցյալ տարվա ամռանը կարանտինի վերացումից հետո. այն ժամանակ Ֆրանսիայի ցուցանիշների աճը եղել Է ամենազգալին Եվրոպայում: Ակտիվացման երկրորդ բուռն աճը դիտվել Է անցյալ տարվա դեկտեմբերին, երբ բացվեցին խանութները կարանտինի երկրորդ փուլից հետո»,- ճշտել Է «Բանկ դը Ֆրանսի» նախագահը՝ դա համարելով վաճառքների լագավույն շրջանը երկրի պատմության մեջ: Ինչպես փետրվարի վերջին հայտնել Է Վիճակագրության եւ տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը (Insee), համավարակի հարուցած տնտեսական եւ սոցիալական սահմանափակումները 2020 թվականին հանգեցրեցին 8,2 տոկոսով Ֆրանսիայի ՀՆԱ-ի անկման: Ավելի վաղ ինստիտուտը ենթադրում Էր, որ այդ ցուցանիշի նվազումը կկազմի 8,3 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ