Այրում կայարանում եմ, պատմական իրադարձություն է. ունենք Վաշինգտոնում հաստատված խաղաղության արտացոլումը հողի վրա. Պապոյան

Այրում կայարանում եմ, պատմական իրադարձություն է. ունենք Վաշինգտոնում հաստատված խաղաղության արտացոլումը հողի վրա. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և տեղի ունեցածն անվանել պատմական իրադարձություն:

 

«Ադրբեջանի տարածքով, վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ, Հայաստան ժամանել է հացահատիկով բեռնված գնացքը։

 

Շնորհավորում եմ բոլորիս, քանի որ արդեն ունենք Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված խաղաղության արտացոլումը հողի վրա՝ տնտեսական կյանքում»,- մասնավորապես ասել է նախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում