Սպիտակ շնաձկների հարձակումները մարդկանց վրա կարող են սխալ նույնականացման հետեւանք լինել

Սպիտակ շնաձկների հարձակումները մարդկանց վրա կարող են սխալ նույնականացման հետեւանք լինել

Սպիտակ շնաձկան հարձակումը մարդու վրա կարող է սխալ նույնականացման հետեւանք լինել: Ավստրալացի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գիշատիչը չի կարող ջրի մակերեսի վրա գտնվող սերֆինգիստներին եւ լողորդներին վիզուալ տարբերել իր բնական զոհից:

«Նրանք անուղեղ մարդասպաններ չեն, մենք պարզապես նման ենք նրանց կերակուրին»,- նշել է Մակքուարի համալսարանի գլխավոր հեղինակ դոկտոր Լաուրա Ռայանը, գրում է The Guardian-ը։

Թիմը համեմատել է լողորդների, սերֆինգի տախտակների վրա գտնվող մարդկանց եւ փոկերի տեսանյութերը մեծ սպիտակ շնաձկան տեսանկյունից, որը ջրի տակից հետեւում է նրանց:

«Հաշվի առնելով այն, թե ինչ կարող է տեսնել շնաձուկը ջրի տակից մարդուն կամ փոկին նայելիս՝ հետազոտողները եզրակացրել են, որ ոչ ուրվագծի ձեւը, ոչ շարժման ազդանշանները բավարար չեն, որպեսզի շնաձուկը հստակորեն տարբերի դրանք: Հետազոտությունը հաստատել է այն տեսությունը, որ մեծ սպիտակները մարդկանց որս չեն համարում։

Շնաձկները նաեւ դալտոնիկներ են համարվում կամ, լավագույն դեպքում, գույներն ընկալելու սահմանափակ կարողություններ ունեն։ «Նրանց տեսողական սրությունը կամ դետալները տեսնելու ունակությունը շատ ավելի ցածր է, քան մերը»,- ասել է Ռայանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում