Արցախում խաղաղապահների օգնությամբ վերականգնվել է 12 կմ գազամուղ
Խաղաղապահ ուժերի ռուսական զորախումբը շուրջօրյա վերահսկում է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները շարունակում են ամրացնել դիտակետերը գաբիոնների տեղադրմամբ, կարգավորել անցակետերի և տրանսպորտային վերահսկողությունը:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքները:
Օրվա ընթացքում ևս 859 մարդ է վերադարձել նախկին բնակության վայրեր: Խաղաղապահ գործողության ընթացքում ավելի քան 34,000 տեղահանված արցախցի արդեն անվտանգ վերադարձել է:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի պատասխանատվության ոլորտում ավարտվել են գազատարի և կապի գծերի վերականգնման նորոգման աշխատանքները: Վերականգնվել է 12 կիլոմետր գազատար և 15 կիլոմետր կապի գիծ: Օրվա ընթացքում վերականգնվել է երկու էլեկտրահաղորդման հենասյուն և ավելի քան երկու կիլոմետր էլեկտրահաղորդման գծեր:
Ռուսաստանի խաղաղապահ ուժերի զինծառայողները շարունակում են պայթուցիկ նյութերից մաքրել Արցախի շրջանները: Օրվա ընթացքում մաքրվել է ավելի քան 1 հա տարածք, մեկ կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 2876 պայթուցիկ նյութ:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 62 հա տեղանք, ավելի քան 21 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերել և վնասազերծել են ավելի քան 4000 պայթուցիկ նյութ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմական հիվանդանոցի շարժական բրիգադը Մխիթարաշեն բնակավայրում խորհրդատվություններ է անցկացրել և մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերել 11 բնակչի, այդ թվում՝ 1 երեխայի:
Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել 287 քաղաքացու, այդ թվում՝ 29 երեխայի: Երկրորդ ռազմական հիվանդանոցի տեղակայումը Մարտակերտում շարունակվում է:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համաձայնեցմամբ իրականացվում է զոհերի մարմինների որոնում և փոխանակում:
Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում անհայտ կորածների մասին տեղեկատվություն հավաքելու համար կա «թեժ գիծ», ինչպես նաև Ստեփանակերտի քաղաքացիների ընդունելության կետ:
Տեղեկատվությունը պարզաբանելու համար Ռուսաստանի խաղաղապահ ուժերի սպաները մշակել են 286 հեռախոսազանգ, 1947 հանդիպում են անցկացրել քաղաքացիների հետ:
Կարծիքներ