Լավ Հայը vs Հայի Տականք տեսակը. Տիգրան Պողասյան
Լավ Հայը vs Հայի Տականք տեսակը
Ստորև նշված մտքերի հետ կարան շատերը համաձայն չլինեն, բայց հենց դրանում էլա մասամբ խնդիրը, որ էս տեքստը գրվումա...
Վերջերս, ստեղ-ընդեղ շատ եմ հանդիպում "լավ հայ" բնորոշմանը տարբեր դրսևորումներով: Կարա լինի "արժանի հայորդի", "իսկական հայ", կամ դաժե հակառակ իմաստով՝ խոսքի "հայի վատը "հայի տականքը" և այլն... Բնազդաբար հասկանալով, որ ստեղ ինչ-որ սխալա տեղի ունենում մասսայական գիտակցության մակարդակով, փորձեցի ինքս ինձ համար տալ սահմանում էդ "լավ/վատ հայ" կոչվածին:
Նախ և առաջ կուզենայի ֆիքսել, որ ոչ մեկ չի ընտրում իր բնածին ազգության պատկանելությունը, իսկ, եթե տենց հնարավորություն լիներ, կարծում եմ հայերի կեսից շատը "հայ" չէր ընտրի ինքնակամ: Քանզի, գլոբալ, որ նայենք, ի՞նչ առավելություններ ա տալիս հայ լինելը: Դժվարությունների հաղթահարման գենետիկ փորձ, հալածանքների պատմական իմունիտետ, ու դե մեկ էլ առաջին քրիստոնեա ազգն ենք))) Ո՞վ ինքնակամ կընտրի սա, եթե լինի հնարավորություն ազգությամբ նեմեց կամ իտալացի լինել: Հենա դաժե պատմությունն ա նենց հանգամանքներ ստեղծել, որ հայերի մեծ մասը փախելա իր հայ լինելուց այս կամ այն պատճառներով... Այսինքն կարելիա եզրակացնել, որ հայերի մեծ մասը արդեն իսկ ստիպված ա հայ))) Ու հլը էս ստիպված հայերը ուրիշներին պիտակավորում ու իրավունք են վերապահում լավ կամ վատ հայի գնահատականներ տալ: Ի սմեխ ի գրեխ...))
Վերադառնանք հայի լավին)) Երկար-բարակ մտածելուց հետո ստացա հետևյալը մի քանի նախադասությամբ:
Եթե մեկը Հայաստանի կամ ինչ-որ մի խումբ հայերի համար ինչ-որ լավ բանա անում, չի կարա միանշանակ գնահատվի որպես "լավ հայ", որովհետև էդ մարդը կարա հանգիստ լինի ազգությամբ ուզբեկ ու սաղ տրամաբանությունը քանդվի: Ամենամոտ սահմանումը ստացվումա էն, որ լավ հայը էնա, ով ազգությամբ հայ ա ու էդ պատճառով ու իրա այլ գործողությունների հետևանքով այլազգիները ԱՅԼ հայերի լավ են վերաբերվում անկախ իրանց մնացած հատկանիշներից, առանց իրանց ճանաչելու, զուտ պարզապես որոհետև հայ են:
Բայց: Հայաստանը տարբեր մրցույթներում գերազանց ներկայացնող սպորտսմենին ասում են լավ հայ, առանց հասկանալու, որ էդ մարդիկ առաջին հերթին լավ սպորտսմեն են, հետո նոր ավտոմատ լավ հայ: Առնո Բաբաջանյանին ասում են արժանի հայորդի, բայց էդ մարդը առաջին հերթին հանճարեղ կոմպոզիտոր ա, հետո նոր հայ... Տարբեր տեսակի նեղը ընկած հայերին օգնող հայերը առաջին հերթին ԼԱՎ Մարդիք են, հետո նոր լավ հայ: Այսինքն "լավ հայ" լինելու համար մարդ պետքա սկզբից լավը լինի մեկ այլ սահմանմամբ, որ հետո կիրառելի լինի իր նկատմամբ "լավ հայ" պիտակը...
Ասածս եզրափակեմ եզրահանգմամբ, որ Էդ լավ/վատ հայ կոչեցյալը միֆա, որը օգտագործվումա տարբեր տեսակի հասարակական մանիպուլյացիաների նպատակով:
Ինքս ինձ վաղուց արդեն փորձում եմ չներառել այս կամ այն սոցիալական խմբին պատկանելության մակարդակներում՝ կլինի դա ազգային, կրոնական թե ռասսայական հատկանիշներից ելնելով: Հիմա դրանից վեր եմ ինձ դասում, թե ցածր՝ էական չի: Կարևորը էդ արհեստական սահմանափակումներով չպրիմիտիվացնեմ իմ աշխարհընկալումը... Միշտ չի դեռ, որ ստացվումա, բայց կարևորը, բռնածս ուղղությունը ինձ ապահովումա գոյության հարմոնիա, որը շատ կարևոր ձեռքբերում եմ համարում, Ձեզ էլ նույնը ցանկանում))
Ավելին ասեմ, էդ լավն ու վատը ամենահարաբերական տարանջատումներն են... Գնալով, աշխատում եմ երբեք լավ/վատի պրիզմայով երևույթներին գնահատական չտալ... Մեկի համար լավը, միշտ մեկ այլի համար հաստատ վատն ա... Միշտ...
Կարծիքներ