15 տավուշեցի զինծառայող հետմահու պարգևատրվել է. մարզպետը մեդալները հանձնել է նրանց ընտանիքներին
«Դաժան պատերազմի և պարտության մեջ մեր արժանապատվությունը պահելու համար մենք երախտապարտ ենք մեր հերոս տղաներին և աղջիկներին: Այդ արժանապատվությունը շատ կարևոր է, որպեսզի մենք ոտքի կանգնենք»,- ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Մարզպետը 15 տավուշեցի զինծառայողի ընտանիքների է հանձնել «Մարտական ծառայություն» մեդալը, որով նրանք հետմահու պարգևատրվել են:
Մարզպետն իր երախտագիտությունն է հայտնել հերոսացած զինծառայողների ընտանիքներին` նշելով, որ հայրենիքին կյանքը նվիրած տղաների սխրանքն անգնահատելի է:
«Մեր երախտիքը, մեր խորին խոնարհումը մեր զավակներին, իրենց ընտանիքի անդամներին: Եթե այսօր և վաղը այս երկրում մի բան պիտի փոխվի, պիտի փոխվի առաջին հերթին Ձեր զավակների շնորհիվ: Այսօր ես պատիվ ունեմ ուղղակի շատ փոքր վերաբերմունքով և պետական շնորհով անդրադառնալու մեր տղաներին և փոխանցելու ձեզ իրենց պարգևները:
Իմ խոնարհումը և երախտիքը բոլոր մեր զոհերին, իրենց գործը հավերժ է»,- նշել է Չոբանյանը:
Կարծիքներ