Գյումրու «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ի նախաձեռնությունը՝ «հակաԲԱԿտերիալ»-ը շարունակում է իր ընթացքը
Գյումրու «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ի ներկայացուցիչները վերջերս հանդես են եկել նոր նախաձեռնությամբ, որը կոչել են «հակաԲԱԿտերիալ»։ Կառույցի տնօրեն Լիլիթ Մակարյանը Feenews-ի հետ զրույցում նշեց, որ COVID-19-ով պայմանավորված ՀՀ-ում կիրառվում են մի շարք սահմանափակումներ, որոնց նպատակն է նվազեցնել համավարակի տարածումը։
Ինչու՞ հենց ՀակաԲԱԿտերիալ, և ոչ որևէ այլ անվանում
Համավարակի տարածման համար խոցելի «միջավայրերից» ամենագլխավորը շարունակում են մնալ մեր ԲԱԿ-երը, որոնք հիմնականում կամ անվերահսկելի են, կամ գրեթե անհնար է մասսայական, միաժամանակյա վերահսկողությունը։ Այս հարցում երիտասարդները կարող են ունենալ բավականին արդյունավետ ներդրում, որի հետևանքով հնարավոր կլինի բակերում համաճարակային իրավիճակը դարձնել որոշակիորեն վերահսկելի։ Այցելելով քաղաքի տարբեր բակեր, իրազեկելով քաղաքացիներին հակահամաճարակային կանոնների մասին։ Բացի այդ, մինչ այժմ համաճարակային իրավիճակի վերահսկողության բոլոր կիրառված մեխանիզմները կրում են կամ կրել են, այսպես կոչված, պատժիչ բնույթ։ Անչափ կարևոր է կիրառել նմանատիպ դեպքերում <<կանաչ գրիչի>> մեթոդը, որը Երիտասարդական պալատի ծրագրերի անբաժանելի մասն է կազմում։
Ի՞ նչ ասել է «կանաչ գրիչի» մեթոդ․ Ե/Պ տնօրեն Լիլիթ Մակարյանը պատասխանեց․
Ընդգծել <<ճիշտ, դրական, լավ >> օրինակները, որոնք մուլտիպլիկատիվ էֆեկտով հակում կունենան տարածվելու։ Մենք որոշել ենք, որ ոչ թե պիտի կենտրոնանանք վատ երևույթների վրա, այլ ընդհակառակը՝ խրախուսենք լավը։
Ի°նչ եք կարծում «հակաԲԱԿտերիալ» ծրագիրը լայն տարածում կգտնի՞ Գյումրիում
Կարծում եմ, լայն տարածում կգտնի, քանի որ այն իրենից ներկայացնում է երիտասարդական, կամավորական, տեղեկատվական, մշակութային, սոցիալական, մարդասիրական ծրագիր, որի առաջնային նպատակը համավարակի կանխարգելումն է իրազեկման միջոցով։
Այնուհետ կառույցի ղեկավար Լիլիթ Մակարյանը ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակները․
․ Իրազեկման ակցիա իրականացնել 3 պլյուս տարիքայինի համար, որի ընթացքում մանրամասն ներկայացվելու է համավարակի պայմաններում անհրաժեշտ միջոցառումների մասին տեղեկատվությունը։
․ Տեղում երիտասարդների կողմից իրականացվելու է բակի խաղահրապարակի ախտահանում, որին առաջարկվելու է մասնակցել բոլոր մեծահասակներին, մասնավորապես` ծնողներին։
․ Իրագործել կամավորական գործունեությունը, դերը և նշանակությունը երիտասարդների մոտ համավարակի պայմաններում ` բարձրացնելով երիտասարդների մոտ համայնքային, սոցիալական պատասխանատվությունը։
․ Այս ամբողջ գործընթացը դարձնել շարունակական` ընդգրկելով նաև այլ բակեր ՀՀ-ում և այլն։
Լիլիթ Մակարյանի հավաստմամբ ամոթալի չէ, երբ բակի հարևաններով միասին մաքրում են ընդհանուր օգտագործման տարածքը ընդհանրապես իսկ համավարակի պայմաններում՝ առավելապես։ Սա նախ և առաջ առողջություն է , իսկ հետո նաև՝ լավ օրինակ մատաղ սերնդի համար։
Կարծիքներ