Հունգարիան 1 միլիարդ դոլարի ՀՕՊ համակարգեր կգնի ԱՄՆ-ից
Հունգարիան ստորագրել է ԱՄՆ-ից մոտ 1 միլիարդ դոլար արժողությամբ ՀՕՊ համակարգեր գնելու մտադրության հռչակագիր, հայտնում է AP-ը:
Համաձայնագիրը ստորագրել են Հունգարիայի պաշտպանության նախարար Տիբոր Բենկոն եւ Հունգարիայում ԱՄՆ դեսպան Դեւիդ Կորնշտեյնը: ԱՄՆ դեսպանությունը գործարքը բնութագրել է որպես ԱՄՆ-ից Հունգարիայի՝ «պատմության մեջ խոշորագույն» պաշտպանական գնում:
Հունգարիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ այն ներառում է «օդ-օդ» եւ «ցամաք-օդ» դասի հրթիռներ:
Հունգարիայի 2021 թվականի բյուջեի նախագծի համաձայն, կանխատեսվում են 778 միլիարդ ֆորինտի (2,25 միլիարդ դոլար) կամ ՀՆԱ-ի մոտ 1,66 տոկոսի չափով պաշտպանական ծախսեր:
Կարծիքներ