Երանի՜ թափ տալ լիներ աշխարհը, որ ծառերը հանգիստ լինեին իրենց կյանք տվողի համար. Անուշ Քոչարյան

Երանի՜ թափ տալ լիներ աշխարհը, որ ծառերը հանգիստ լինեին իրենց կյանք տվողի համար. Անուշ Քոչարյան

Ոտք չկոխած հող լինեի, մեկը ծառ տնկեր, ջրեր, խնամեր, պաշտպաներ, սպասեր՝ աճի: Խնձոր լիներ պտուղը՝ հյութալի, խրթխրթան... Իր ջանքի համար էդ մեկը քարն էլ քարին դներ, շեն դարձներ, ունենար սիրուն մի ընտանիք, գլխին՝ տանիք ... ու թռթռալով ծուխը արեւի շողը ծակեր, կյանքը երեւար .... էս լեն ու բոլ աշխարհի մեջ, մի պուտ հողին կպած ու իր ծառին, իր ընտանիքին, իր ծխին հավատարիմ էդ մարդը չլսեր էս լեն ու բոլ աշխարհից, փաթաթվեր իր սիրելիներին, նախաճաշին պանիրն առանց հաց կուլ տար, մեղրով քաղցրացներ ու պատուհանից խնձորի՝ արդեն մեծ ու աշխարհ ծառին աչքով տար ...

ոչ ես եմ էդ հողը, որ ոտք չի տեսել, ոչ էլ էս լեն ու բոլ աշխարհում անկյուն մնաց, որ հանգիստ լինի ոտնատակ ընկնելուց: Խնձորներն էլ վաղուց երկնքից են ընկնում՝ սահմանափակ... Երեք հատ:

Երանի՜ թափ տալ լիներ աշխարհը, որ ծառերը հանգիստ լինեին իրենց կյանք տվողի համար:

             Անուշ Քոչարյան

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում