Ամենահարուստ նավթային երկրներից Քուվեյթում վերջանում է կանխիկ փողը
Աշխարհի ամենահարուստ երկրներից մեկին սպասում է կանխիկ գումարի (cash) երաշտ: Հնարավոր է՝ Քուվեյթը հոկտեմբերից հետո փող չունենա պետական սեկտորի աշխատողներին վճարելու համար, որոնք բնակչության 80%-ն են կազմում։ Bloomberg-ի փոխացմամբ՝ պատճառը նավթի գների անկումն է։
Խնդիրը ոչ թե վճարունակությունն է, այլ կանխիկ գումարի բացակայությունը։
Նշվում է, որ երբ 2016-ի վերջին այդ ժամանակվա ֆինանսների նախարար Անաս ալ-Սանեհը զգուշացրեց, որ ժամանակն է կրճատել ծախսերը՝ պատրաստվելով նավթից հետո կյանքին, նրան նավթային դոլարների անվերջ հոսքի մեջ մեծացած բնակչությունը ծաղրեց։ 4 տարի անց աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը հազիվ է ծերը ծերին հասցնում ծախսերը նավթի գների անկման պատճառով։
Իհարկե, Քուվեյթը գումար ունի հատուկ $550 միլիարդե ֆոնդում՝ նախատեսված նավթի վերջանալուց հետո օգտագործելու համար։
Որոշ քուվեյթցիներ կարծում են, որ եկել է ժամանակն օգտվելու այդ ֆոնդից։ Մյուսները կարծում են՝ եթե տնտեսությունը սկզբից չդիվերսիֆիկացվի, այդ խնայողությունները 15-20 տարի անց կսպառվեն։
Թեև պատմական անկումից հետո նավթի գինը բարձրացել է $40, այն շարունակում է ցածր մնալ և կանխատեսումներ կան, որ անկման միտումը շարունակվելու է։
Նավթային երկրները փորձում են ելքեր փնտրել․ Սաուդյան Արաբիան քչացնում է արտոնությունները և հարկեր սահմանում: Բահրեյնը և Օմանն աջակցություն են հայցում ավելի հարուստ հարևաններից: ԱՄԷ-ն փորձում է դիվերսիֆիկացնել տնտեսությունը։ Քուվեյթը շարունակում է կախված մնալ հանքանյութերից։
Կարծիքներ