Մեր ռուս գործընկերները, հենման կետ չգտնելով Ռուսաստանում, այլ տեղեր են ման գալիս․ Կոստանյանը՝ Զախարովային

Մեր ռուս գործընկերները, հենման կետ չգտնելով Ռուսաստանում, այլ տեղեր են ման գալիս․ Կոստանյանը՝ Զախարովային

Դժվար է մեկնաբանել մի բան, որի դեպքում մեկի մեդիագրագիտության մասին կարծիք է պետք հայտնել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ մեկնաբանելով լրագրողի հարցը, թե ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է՝ Հայոցցեղասպանություն չի եղել:

Կոստանյանը նշել է.

«Հայաստանի և Ռուսաստանի միջև կան բերակամական և դաշնակցային հարաբերություններ, դրա համար թույլ տվեք զերծ մնալ: Եթե չեմ սխալվում, այդ մեկնաբանության մեջ այլ հատված էլ կար՝ կապված ՀՀ վարչապետի հետ: Այստեղ տեղին կլինի հիշել հայտնի խոսքը՝ «տվեք ինձ հենման կետ և ես շուռ կտամ աշխարհը», և կարծես մերռուս գործընկերները, հենման կետ չգտնելով Ռուսաստանում, այլ տեղեր են ման գալիս»,- նշել է Կոստանյանը:

Նա հավելել է, որ հայ-ռուսական հարաբերությունների բարեկամական համատեքստում, բնականաբար, հըայկական կողմը հենման կետ տրամադրել կարող է, բայց ցանկալի չէ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում