Պատերի տակ մարդ գյուլլող «սրբազանին» պաշտպանող ցանկացած ոք կիսում է ահաբեկչության պատասխանատվությունը. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Բագրատ Գալստանյանին աջակցություն հայտնողներին և գրել.
«Պատերի տակ մարդ գյուլլող «սրբազանին» պաշտպանող ցանկացած ոք նրա հետ կիսում է ահաբեկչության պատասխանատվությունը։
Կիսում է պետության դեմ հարձակման պատասխանատվությունը։
Կիսում է պետությունը գլխատելու պատասխանատվությունը»։
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ:
Հրապարակվել են այս ամենը հաստատող ձայնագրություններ ևս, որոնցում տարատեսակ ցուցումներ է տալիս, պլաններ ներկայացնում հենց Գալստանյանը: Արդեն հայտնի է, որ մեղադրանք է առաջադրվել Բագրատ Գալստանյանին:
Ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով մեղադրանք է առաջադրվել նաև Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին։
Կարծիքներ