Ակնհայտ է արդեն, որ սա Կտրիճ Ներսիսյանի օրհնությամբ ձևավորված բանդաներ են, որոնք փտելու են բանտերում ու պատմության էջերում. Արայիկ Հարությունյան

Ակնհայտ է արդեն, որ սա Կտրիճ Ներսիսյանի օրհնությամբ ձևավորված բանդաներ են, որոնք փտելու են բանտերում ու պատմության էջերում. Արայիկ Հարությունյան

Էս ո՞նց եք դուք ատում մեր քաղաքացիներին, ո՞նց... Էլ անասուն ժողովուրդ, էլ էշեր (ձայնագրություններով արձանագրված)... Էս ի՞նչ ատելություն է: Այս օրերին չտեսա, որ որևէ կազմակերպություն հակազդի Նաիրա Զոհրաբյանին, որը ատելության խոսք էր տարածում՝ իշխանության կողմնակիցներին անվանարկելով: Նույն Նաիրա Զոհրաբյանին, որը ժամանակին բոլորին ժեխ էր անվանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ՔԿ աղմկահարույց բացահայտումներին:

 

«Երբ քննարկվում էր «Եկեղեցու պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» առարկայի հետ միավորելու հարցը, մեծ ընդվզումը եկեղեցականների կողմից ուներ միայն մեկ պատճառ՝ չնայած ձեզ համոզում էին, որ սա հակազգային քայլ է: Առարկան հեշտ ձև էր իրենց մոմի բիզնեսի համար կլիենտ ապահովելու համար: Ու առարկան միավորելուց հետո մոմ վառող ապահովելու համար Կտրիճ Ներսիսյանն ու իր շրջապատը պետք է ստիպված քամակները պոկեին բազմոցներից և աշխատեին մեր քաղաքացիների հետ: Բայց ո՞նց աշխատեին, եթե նրանք ատում են այդ քաղաքացուն, զզվում են նրանից ու ավելի կարևոր պիղծ զբաղմունքներ ունեին:

 

Անցած տարի այսպես կոչված «սրբազան պայքարի» վերաբերյալ ասում էինք, որ սա ամբողջությամբ Կտրիճ Ներսիսյանի՝ նախկինում ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ է: Հիմա ակնհայտ է արդեն, որ սա իր օրհնությամբ ձևավորված բանդաներ են, որոնք փտելու են բանտերում ու պատմության էջերում»,- գրել է Հարությունյանը:

 

Առաջ արկածախնդիր հայ պիտի դուրս գա, էն մնացած վախկոտները, էն էշերը հետևից դուրս գան: Այդ մասին մասնավորապես ասվում էր «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրություններից մեկի մեջ, որը հրապարակել է ՔԿ-ն:

 

«Թե ինչպես է «սրբազանը» տիրապետում ինչպես իրենք են ասում՝ «անասուն ազգին և էշերին» ոտքի հանելու տեխնոլոգիաներին։ Անշուշտ՝ Կտրիճի օրհնությամբ և սամոների աջակցությամբ»,- այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տեղադրելով նշված ձայնագրությունը՝ գրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

ՔԿ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր, ձերբակալվել է 14 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Ավելի վաղ վարչապետը գրել էր, որ իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը։ Վարչապետը հրապարակել էր Քննչական կոմիտեի հաղորդագրությունը:

ՔԿ-ն, ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։

Նախօրեին վարչապետը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Civic.am կայքի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը և գրել.

«Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»: 

Հրապարակման մեջ նշված է, որ հեղաշրջման պլանը հասանելի է դարձել ընդդիմության վստահելի աղբյուրներից: Այն, ըստ էության, գործողությունների փուլային ծրագիր է, որում մանրամասն շարադրված են թիրախային քայլերը, գործիքները, դերակատարները: Հեղաշրջման պլանում ներգրավված են գրեթե բոլոր սեգմենտները՝ Եկեղեցուց մինչև հայտնի տիկտոկերներ: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում