Պատի տակ մարդ գյուլլող տեռորիստ տերտերներին «սրբազան» ասողներ ու սրբացնողներ, լա՞վ եք. Պապոյան

Պատի տակ մարդ գյուլլող տեռորիստ տերտերներին «սրբազան» ասողներ ու սրբացնողներ, լա՞վ եք. Պապոյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Քննչական կոմիտեի հաղորդագրությանը և այդ ամենը հավաստող ձայնագրություններին:

«Պատի տակ մարդ գյուլլող տեռորիստ տերտերներին «սրբազան» ասողներ ու սրբացնողներ, լա՞վ եք։ Ձայն հանելո՞ւ եք»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ նշված հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ:

Վազգեն-Բագրատ Գալստանյանը, իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած՝ նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով:   

Այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ:  

Խմբի ղեկավարները որոշել են ձևավորել ռազմական պատրաստություն ունեցող մինչև 25 անձանցից՝ հիմնականում նախկին զինվորականներից և ոստիկաններից կազմված 200-ից 250 հարվածային խմբեր՝ դրանցից յուրաքանչյուրի առաջ դնելով պարտադիր կատարման ենթակա հստակ առաջադրանք, որը վերջիններս պետք է կատարեն ամեն գնով առանց իմանալու մյուս խմբերի կողմից կատարվող առաջադրանքի ու դրա կատարման ընթացքի մասին:

Գալստանյանը և հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են կատարել ահաբեկչություն, այն է՝ քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հրավտանգ արարքներ, դրա համար ձեռք են բերել հազարավոր պայթուցիկ նյութեր ու սարքեր, լուսացույցների աշխատանքը խափանող միջոցներ, մեքենաների անվադողերը վնասող սուր դետալներ և այլն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում