Վախենամ՝ Կտրիճն էլ լինի այս բանդայի տեղական գլավարը. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Քննչական կոմիտեի հաղորդագրությանը և այդ ամենը հավաստող ձայնագրություններին:
«Հիմա ավելի քան հստակ է դառնում, որ երեկվա պլանը ոչ միայն իրական էր, այլև քաղաքական մասկիրովկան էր։ Մինչև հուլիսի 23-ը պիղծերը պետք է քաոս առաջացնեին, տագնապ, հուսահատության ու հուսալքության մթնոլորտ։
Ավելի հստակ է դառնում, որ Սամվել Կարապետյանը այդ նպատակով է եկել Հայաստան՝ «իրենց ձևերով» «վերականգնելու Հայաստանի արտաքին անվտանգությունը», և որ իշխանություններն արդեն բան գիտեին, որ գնացին նրա կալանավորմանը, քանի որ այս հակապետական դավաճանությունը ընթացքի մեջ էր։
Պատահական չէր, որ ՀՅԴ Հրանտ Մարգարյանն էլ զարգացնում էր նոր «Հոկտեմբերի 27»-ի պահանջարկը...
Բոլորը պետք է դատվեն։
Վախենամ՝ Կտրիճն էլ լինի այս բանդայի տեղական գլավարը»,- գրել է Սաֆարյանը:
Հիշեցնենք՝ նշված հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ:
Վազգեն-Բագրատ Գալստանյանը, իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած՝ նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով:
Այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ:
Խմբի ղեկավարները որոշել են ձևավորել ռազմական պատրաստություն ունեցող մինչև 25 անձանցից՝ հիմնականում նախկին զինվորականներից և ոստիկաններից կազմված 200-ից 250 հարվածային խմբեր՝ դրանցից յուրաքանչյուրի առաջ դնելով պարտադիր կատարման ենթակա հստակ առաջադրանք, որը վերջիններս պետք է կատարեն ամեն գնով առանց իմանալու մյուս խմբերի կողմից կատարվող առաջադրանքի ու դրա կատարման ընթացքի մասին:
Գալստանյանը և հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են կատարել ահաբեկչություն, այն է՝ քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հրավտանգ արարքներ, դրա համար ձեռք են բերել հազարավոր պայթուցիկ նյութեր ու սարքեր, լուսացույցների աշխատանքը խափանող միջոցներ, մեքենաների անվադողերը վնասող փշեր և այլն:
Կարծիքներ