Հուլիսի 1-ից Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Հուլիսի 1-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
«Մասնավորապես՝ «Էրեբունի պլազա»-ին հարակից՝ Հանրապետության հրապարակից դեպի Մհեր Մկրտչյան փողոց ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ:
Միաժամանակ Մհեր Մկրտչյան փողոցի վերջնամասում՝ Տիգրան Մեծ պողոտային հարող ճանապարհահատվածում, երթևեկությունը նախկին երկու երթևեկելի ուղղության փոխարեն կկազմակերպվի միակողմ»,- ասված է հաղորդագրությունում:
Կարծիքներ