Իրանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Ալիևը շնորհավորել է Մասուդ Փեզեշքիանին իրանա-իսրայելական դիմակայության ավարտի և հրադադարի կնքման կապակցությամբ և ևս մեկ անգամ նշել, որ տարածաշրջանում խաղաղությունն ու անդորրը կարևոր պայման են։
Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ, գոհունակությամբ հիշել Մասուդ Փեզեշքիանի՝ Ադրբեջան կատարած հաջող այցը և ընդգծել այցից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված համատեղ ջանքերի շարունակման կարևորությունը։
Իլհամ Ալիևը Իրանի նախագահին հրավիրել է Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Ադրբեջանում հուլիսի սկզբին։
Կարծիքներ