ՀՀ-ի դեմ հարձակում էին պլանավորում, ձայնագրություններից ակնհայտ է դառնում. Դանիել Իոաննիսյան

ՀՀ-ի դեմ հարձակում էին պլանավորում, ձայնագրություններից ակնհայտ է դառնում. Դանիել Իոաննիսյան

Հայաստանի Հանրապետության դեմ հարձակում էին պլանավորում, ձայնագրություններից դա ակնհայտ է դառնում։ Այս մասին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

 

«Դրա բոլոր մասնակիցները, դրանից տեղյակ (ու իրավապահներին չհայտնած) անձինք պետք է իդենտիֆիկացվեն ու խստագույնս պատժվեն։

 

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը կարող է փոխվել միմիայն ժողովրդավարական ձևերով` ընտրություններով, խաղաղ հանրահավաքներով, գործադուլներով, միավորումների ու խոսքի ազատության իրավունքի իրացումով»,- գրել է նա։

Ավելի վաղ վարչապետը գրել էր, որ իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը։ Վարչապետը հրապարակել էր Քննչական կոմիտեի հաղորդագրությունը:

ՔԿ-ն, ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։

Նախօրեին վարչապետը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Civic.am կայքի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը և գրել.

«Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:

Հրապարակման մեջ նշված է, որ հեղաշրջման պլանը հասանելի է դարձել ընդդիմության վստահելի աղբյուրներից: Այն, ըստ էության, գործողությունների փուլային ծրագիր է, որում մանրամասն շարադրված են թիրախային քայլերը, գործիքները, դերակատարները: Հեղաշրջման պլանում ներգրավված են գրեթե բոլոր սեգմենտները՝ Եկեղեցուց մինչև հայտնի տիկտոկերներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում