Իմ նկարները իրականության և ֆանտաստիկայի արդյունք էին. Մարտիրոս Սարյան հանճարի ծնունդն է

Իմ նկարները իրականության և ֆանտաստիկայի արդյունք էին. Մարտիրոս Սարյան հանճարի ծնունդն է

Այսօր հանճարեղ նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է: Մարտիրոս Սարյանը համարվում է հայ ժամանակակից գեղանկարչության դպրոցի հիմնադիրը: Սարյանը ծնվել է 1880 թ. փետրվարի 28-ին Նոր Նախիջևանում (Դոնի Ռոստով): Նա ընտանիքի 9 երեխաներից մեկն էր, որը դեռ մանկուց մեծ սեր է ունեցել բնության հանդեպ: Փոքրիկ Մարտիրոսը տարբերվում էր իր հասակակիցներից. նա ունակ էր տեսնելու և զգալու շրջապատի գեղեցկությունը: Շատ շուտով նա հասկացավ, որ ցանկանում է թղթին հանձնել այդ գեղեցկությունը:

Առանց հայրենիքի, առանց հայրենիքի հանդեպ սիրո մարդը չի կարող գտնել ինքն իրեն, նա չի կարող գտնել իր հոգին:
Սարյանը՝ հայրենիքի մասին

Ես իմ կյանքի ամենադժվար տարիներն էի ապրում. այդքան բազմազան ոճերի մեջ ես ամեն բան պետք է անեի, որ ունենայի իմ սեփականը: 
Սարյանը՝ իր մասին

1904 թ. ես սկսեցի ստեղծագործել, իսկապես ստեղծագործել: Իմ նկարները իրականության և ֆանտաստիկայի արդյունք էին. իրականություն, քանի որ ես նկարում էի, այն ինչից տպավորվել էի և տեսել ճամփորդելուս ընթացքում, և ֆանտաստիկա, քանի որ ես տեսածս համապատասխանեցնում էի երևակայությանս: 
Սարյանը՝ իր գործերի մասին

 

Ինչպես յուրաքանչյուր արվեստագետի կյանքում՝ Սարյանի դեպքում էլ ճգնաժամերը դարձել էին նրա մշտական ընկերները և նման մի ճգնաժամ էլ  30-ականներին էր, երբ մեծն վարպետը ստեղծագործել փորձելու համար փակվում է Տրետյակովյան պատկերասրահում և փորձում է կենտրոնանալ:
1967 թ. Երևանում բացվում է Սարյանի տուն-թանգարանը:
Մի քանի տարի անց՝ 1972 թ. վարպետը հեռանում է կյանքից: Նա թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:

Արվեստը պետք է կյանքի, պայքարի կոչի մարդուն, հավերժական, համամարդկային թեմաներով հաղորդի նրան հույս ու հավատ, այլ ոչ թե ճնշի ողբերգական թեմաների նկարագրությամբ:
Սարյանը՝ արվեստի մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում