Սեուլը, Փհենյանը, Վաշինգտոնը եւ Պեկինը պատրաստ են հայտարարելու Կորեական պատերազմի ավարտի մասին. Մուն Չժե Ին

Սեուլը, Փհենյանը, Վաշինգտոնը եւ Պեկինը պատրաստ են հայտարարելու Կորեական պատերազմի ավարտի մասին. Մուն Չժե Ին

Կորեայի Հանրապետությունը, ԿԺԴՀ-ն, ԱՄՆ-ը եւ Չինաստանը ամբողջությամբ վերցված պատրաստ են պաշտոնապես հայտարարելու Կորեական պատերամզմի (1950 – 1953) ավարտի մասին: Այդ մասին հայտարարել Է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը՝ դեկտեմբերի 13-ին մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցերին, որը նվիրված Էր Ավստրալիայի վարչապետ Սքոտ Մորիսոնի հետ կայացած բանակցությունների արդյունքներին:

«Ավստրալիան շատ հետեւողականորեն պաշտպանել Է Կորեական թերակղզում հաշտության գործընթացի (կարգավորումը): Մենք Ավստրալիային շնորհակալություն ենք հայտնում դրա համար: Ավստրալիան նաեւ պաշտպանել Է Հարավային Կորեայի կառավարության եւ մյուս կողմերի առաջարկությունը պատերազմի ավարտ հայտարարելու մասին: Խոսքը վերաբերում Է ԱՄՆ-ին, Չինաստանին, Կորեայի Հանրապետությանը եւ ԿԺԴՀ-ին: Եվ ես կարծում եմ, որ սկզբունքորեն բոլորը համաձայն են (պատերազմի ավարտի) հռչակագրին»,- ասել Է նախագահը, որի խոսքը բերված Է Ավստրալիայի կառավարության կայքում:

Նրա խոսքով՝ առայժմ կողմերը չեն կարողանում նստել բանակցությունների սեղանի շուրջը Փհենյանի դիրքորոշման պատճառով, որն ԱՄՆ-ի քաղաքականությունն ընդունում Է թշնամաբար: Մուն Չժե Ինը սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից կոչ Է արել շուտափույթ վերսկսելու երկխոսությունը ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության միջեւ, ինչպես նաեւ Վաշինգտոնի եւ Փհենյանի միջեւ: Նախագահը վերստին արտահայտվել Է այն հռչակագրի պատրաստման օգտնին, որը կազդարարաի Կորեական թերակզում պատերազմի ավարտը: Կորեական թերակղզում մարտական գործողություններն սկսվել են 1950 թվականի հունիսի 25-ին եւ ավարտվել 1953 թվականի հուիսի 27-ին: 17 պետությունների կոալիցիան՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ պատերազմել Է Հարավային Կորեայի կողմից ԿԺԴՀ-ի դեմ, որին օգնել են Չինաստանը եւ Խորհրդային Միությունը:

Մարտական գործողություններն ավարտվել են զլինադադարի շուրջը համաձայնագրի ստորագրմամբ՝ Հյուսիսի եւ Հարավի միջեւ ապառազմականացված գոտու Փանմունջոմ սահմանային կետում: Պաշտոնապես պատերազմը մինչ օրս դադարեցված չԷ, քանի որ լիարժեք հաշտության պայմանագիր մինչեւ հիմա չի ստորագրվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում