Իսրայելի վարչապետը հանդիպել է ԱՄԷ թագաժառանգին

Իսրայելի վարչապետը հանդիպել է ԱՄԷ թագաժառանգին

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ԱՄԷ կատարած իր առաջին այցի շրջանակներում հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ, գրում է Անատոլիական գործակալությունը։

Իսրայելի կառավարության ղեկավարի վարչակազմը հանդիպումն անվանել է «պատմական»։

Նախօրեին Բենեթի վարչակազմը հայտնել էր, որ կողմերը կքննարկեն «Իսրայելի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունների զարգացումը, ինչը կնպաստի երկու երկրների բարգավաճմանը, բարեկեցությանը և կայունության ամրապնդմանը տնտեսական և տարածաշրջանային խնդիրների համատեքստում։

Պատմության մեջ առաջին անգամ Իսրայելի վարչապետը պաշտոնական այցով գտնվում է ԱՄԷ-ում։ Սպասվում է, որ Բենեթը կլքի երկիրը երկուշաբթի երեկոյան՝ դեկտեմբերի 13-ին:

Իսրայելը և ԱՄԷ-ն հարաբերությունները կարգավորելու մասին համաձայնագիր են ստորագրել 2020 թվականի սեպտեմբերի 15-ին Սպիտակ տանը տեղի ունեցած արարողության ժամանակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում