Մեկնարկել է ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը

Մեկնարկել է ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը

Հոկտեմբերի 9-ին մեկնարկել է Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի 2021/2022 մրցաշրջանի խաղարկությունը, հայտնում է ՀՖՖ-ն:

Առաջնությանը մասնակցում են հետևյալ թիմերը. ՀՊՏՀ Երևան, Արարատի «Արաքս», «Արարատ-Արմենիա» ֆզ, «Թիմ Ագրո», «Լոգիկոն», «Երևան» ՖԱ, «Ալաշկերտ» ֆզ, «Ֆալկոնս» ֆզ:

Նոր մրցաշրջանի առաջին խաղային օրը գրանցվել են հետևյալ արդյունքները.

  • «Արարատ-Արմենիա» 12-5 «Թիմ Ագրո»
  • ՀՊՏՀ Երևան 4-4 Արարատի «Արաքս»
  • Այաօր կկայանան հետևյալ հանդիպումները.
  • «Լոգիկոն» – «Երևան» ՖԱ 13:00
  • «Ալաշկերտ» ֆզ – «Ֆալկոնս» ֆզ 16:30

Բոլոր հանդիպումները կկայանան ՀՖՖ Տեխնիկանան կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում