Հերթական անգամ վանդալիզմի է ենթարկվել Անվերջության ժապավեն հուշարձանը
Հերթական անգամ վանդալիզմի է ենթարկվել Անվերջության ժապավեն հուշարձանը՝ անհայտ անձիք հուշարձանի վրայից գողացել են պղնձաձույլ մասերը։ Այս մասին հայտնում են Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայությունից:
«Հերթական անգամ վանդալիզմի է ենթարկվել Անվերջության ժապավեն հուշարձանը՝ անհայտ անձիք հուշարձանի վրայից գողացել են պղնձաձույլ մասերը
Նշենք նաև որ տարեսկզբից ընթանում են շինարարական և վերանորոգման աշխատանքներ, վերջինս ամբողջությամբ քանդվել էր նման դեպքերի պատճառով։
Հարգելի հայրենակիցներ խնդրում և զգուշացնում ենք զերծ մնալ նմանատիպ գործողություններից,հուշարձանների վանդալիզմի ցանկացած դրսևորումներ դատապարտելի են և քրեորեն պատժելի»,- ասվում է հայտարարությունում։
Կարծիքներ