Բագրատ Սրբազանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են. մանրամասներ

Բագրատ Սրբազանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են. մանրամասներ

Դեռևս օրեր առաջ հայտնել էինք, որ Մայր Աթոռում Գարեգին Բ֊ն ինստրուկտաժ է արել եկեղեցականներին: Մասնավորապես Բագրատ սրբազանին ու Աջապահյանին հստակ հանձնարարականեր է տրվել, թե ինչպես հանրային կրքերը բորբոքեն ու ստիպեն մարդկանց դուրս գալ փողոց:

Medianews-ի տեղեկություններով Գարեգին Բ֊ի հետ հանդիպումից հետո Բագրատ Սրբազանը ուղևորվել է Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման:

Ըստ կայքի, հանդիպման ժամանակ Քոչարյանը շեշտել է, որ դեռևս նպատակահարմար չի գտնում փողոցային պայքարին իր դեմքով մասնակցել, և հիմա պետք է եկեղեցականները ժողովրդին ուղղորդեն: Սակայն շարժումը մեծ թափ ստանալուն պես ինքը` Քոչարյանն էլ կմիանա շարժմանը ու նախաձեռնությունն իր ձեռքը կվերցնի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում