Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում անցկացվել են տարաբնույթ մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ, քննարկում-բանախոսություններ:
Հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
ՀՀ մարզերի 73 համայնքներում ու բնակավայրերում, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջաններում տեղի է ունեցել «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսությունների շարք:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանը Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցում, իսկ Ալֆրեդ Քոչարյանը՝ Վերին Արտաշատի մշակույթի տանը հանդիպել են մարզի և համայնքի պատանիների և երիտասարդների հետ: Նախարարի տեղակալները երիտասարդներին են ներկայացրել պետության, հայրենիքի, քաղաքացու իրենց պատկերացումներն ու տարիների փորձառությունը:
Բանախոսության և դրան հաջորդող հարցուպատասխանի միջոցով ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալները խոսել են քաղաքացի-պետություն փոխհարաբերությունների, ակտիվ քաղաքացիական կեցվածքի մասին։
Այս ձևաչափով կազմակերպված հանդիպումներում որպես բանախոսներ հանդես են եկել մշակույթի, կրթության, գիտության, սպորտի բնագավառների, քաղաքացիական հասարակության, պետական կառավարման համակարգի տարբեր ներկայացուցիչներ: Արժեհամակարգի մասին իրենց մոտեցումներով ու պատկերացումներով նրանք կիսվել են քննարկումների մասնակիցների հետ՝ լսելով նաև երիտասարդների տեսակետը։
Օրվա շրջանակում Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Հայաստանի 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում տեղի են ունեցել «ստրիթ-արտ» ձևաչափով մշակութային միջոցառումներ՝ տեղական խմբերի մասնակցությամբ:
Կարծիքներ