Միլանի դարպասապահ Մենյանը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ

Միլանի դարպասապահ Մենյանը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ

«Միլանի» դարպասապահ Միկ Մենյանը «Յուվենտուսի» հետ Ա Սերիայի 34-րդ տուրի խաղից առաջ նախավարժանքի ժամանակ ազդրի մկանի վնասվածք է ստացել, Armsport.am-ի հաղորդմամբ՝ հայտնում է Milan News-ը։ Մեկնարկային կազմում նրան փոխարինել է 31-ամյա Մարկո Սպորտիելոն:

Իտալիայի առաջնության 33 հանդիպումներից հետո «Յուվենտուսն» ունի 64 միավոր և զբաղեցնում է երրորդ տեղը։

«Միլանը» Ա Սերիայի 33 տուրերում վաստակել է 69 միավոր և այժմ երկրորդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում