Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս ժամանակավորապես չմեկնել Ռուսաստան
Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տալիս ժամանակավորապես չմեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում ։
«Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին խորհուրդ է տալիս ժամանակավորապես զերծ մնալ Ռուսաստանի տարածք բոլոր տեսակի տրանսպորտով մեկնելուց, բացառությամբ խիստ անհրաժեշտության»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախօրեին Տաջիկստանի փոխարտգործնախարար Սոդիկ Իմոմին հանրապետությունում ՌԴ դեսպան Սեմյոն Գրիգորիևի հետ քննարկել է «դժվարությունները, որոնց բախվել են Տաջիկստանի քաղաքացիները վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը հատելիս»։
Կարծիքներ