Տաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է չմեկնել ՌԴ

Տաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է չմեկնել ՌԴ

Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը իր երկրի քաղաքացիներին հրատապ հանձնարարական է տվել ժամանակավորապես զերծ մնալ Ռուսաստանի տարածք մեկնելուց, Ռիա Նովոստիին հայտնել են ԱԳՆ տեղեկատվության վարչությունից։

«Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին հանձնարարել է զերծ մնալ Ռուսաստանի տարածք բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով մեկնելուց, եթե խիստ անհրաժեշտություն չկա»,- ասել է ԱԳՆ-ում գործակալության զրուցակիցը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում