Երեկ Շուշիում ադրբեջանական հարվածների հետևանքով 3 ռուս լրագրող էր վիրավորվել
Երեկ Շուշիում ադրբեջանական հարվածների հետևանքով 3 ռուս լրագրող էր վիրավորվել։ «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը հայտնեց, որ 2 վիրավորներին բերել են առավոտյան` մոտավորապես ժամը 6-ին։ Րոպեներ առաջ ուղղաթիռով ԲԿ տեղափոխվեց նաև երրորդ տուժածը։ «Կայուն-բավարար վիճակում են, վերջինը՝ ծանր»,- նշեց Միքայել Մանուկյանը։
Կարծիքներ