Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն գրառում է կատարել Երևանում COP17-ի գագաթնաժողովին մասնակցելու մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մասնակցել եմ Երևանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը։
Համաժողովը բացել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
Գագաթնաժողովի մեկնարկից առաջ մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ մասնակցել եմ համատեղ պաշտոնական լուսանկարման արարողությանը»։


Կարծիքներ