Կրկնակի փորձաքննություն է իրականացվում, նմուշներն ուղարկվել են այլ երկրներ. Ավանեսյանը՝ Ծավի խմելու ջրի մասին

Կրկնակի փորձաքննություն է իրականացվում, նմուշներն ուղարկվել են այլ երկրներ. Ավանեսյանը՝ Ծավի խմելու ջրի մասին

Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի ջրի որակի հետ կապված կրկնակի փորձաքննություն է իրականացվում։ Փորձանմուշներն ուղարկվել են նաև արտերկրի լաբորատորիաներ՝ արդյունքները համադրելու նպատակով։

Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ առաջիկայում կներկայացվեն փորձաքննությունների վերջնական արդյունքները։

Նախարարի խոսքով՝ ջրի որակի հնարավոր շեղումները ճշտելու և վերահաստատելու համար լրացուցիչ ուսումնասիրություններ են անհրաժեշտ, իսկ մինչ այդ պետք է առավելագույն զգուշավորություն ցուցաբերել։

«Ջրի մատակարարումն ապահովված է, քաղաքացիներն ունեն հնարավորություն՝ տրամադրվող ջրից օգտվելու։ Համայնքն այդ գործն իրականացնում է։ [...] Այնուամենայնիվ, մենք պետք է առավել զգուշավորություն դրսևորենք, վստահ լինենք, որ մաքուր է, համապատասխանում է մեր նորմատիվներին»,- ասել է Ավանեսյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում