Մտադիր ենք Էկոպարեկային ծառայությունը զարգացնել թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային, թե՛ պրոֆեսիոնալ առումով

Մտադիր ենք Էկոպարեկային ծառայությունը զարգացնել թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային, թե՛ պրոֆեսիոնալ առումով

«Հայաստանում, ցավոք, շարունակվում են թե՛ ապօրինի անտառահատումները, թե՛ որսագողության դեպքեր են արձանագրվում, թե՛ բնության ապօրինի շահագործման օրինակներ ունենք»:

Այս մասին Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաև այս խնդիրները կառավարելու նպատակով մենք ընդամենը 2 տարի առաջ սկսել ենք Էկոպարեկային ծառայության, այսինքն՝ ըստ էության, էկոլոգիական ոստիկանության հիմնադրումը ՀՀ-ում, որն այժմ գործում է մեր տասը մարզերից չորսում, և շարունակաբար կներդնենք մյուս մարզերում նույնպես։

Ծառայության խնդիրն է բնության շուրջօրյա պահպանություն իրականացնել, և մենք մտադիր ենք այս ծառայությունը զարգացնել թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային, թե՛ աշխատակիցների պրոֆեսիոնալության և բարեվարքության իմաստով»,- նշել է վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում