Քննարկվել են Հայաստան-Թուրքիա ուղիղ առևտրի հաստատման արդյունքում բացվող հնարավորությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Ինչպես հայտնել են նախարարությունից, քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի հաստատման արդյունքում բացվող հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել սանիտարական և անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների փոխադրման և տարանցման հետ կապված ընթացակարգերին։
Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող, տնտեսական օրակարգին առնչվող մի շարք այլ հարցերի վերաբերյալ։


Կարծիքներ