Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման արդյունքում Հայաստանից ոչ մի տարածք չի տրվել և չի տրվելու. Սիմոնյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավ-էքսկլավների փոխանակման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա, այս պահի դրությամբ այդ տարբերակը քննարկվում է։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
«Արծվաշենը հայկական հող է, սա փաստել է նաև ադրբեջանական կողմը։ Այս հարցի վերաբերյալ կողմերի միջև որևէ վեճ կամ տարաձայնություն չկա։
Մենք հստակ ֆիքսել ենք, որ Հայաստանի սուվերեն ճանաչված տարածքը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր է, սահմանազատման և սահմանագծման արդյունքում ոչ ավելացնելու ենք, ոչ էլ նվազեցնելու։ Հայաստանից ոչ մի տարածք չի տրվել և չի տրվելու։ Ոչ մի զիջման մասին խոսք չի կարող լինել։ Միաժամանակ նշեմ, որ Արծվաշենը տարածքով փոքր-ինչ զիջում է միասին վերցրած ադրբեջանական այն երեք անկլավներին, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում։ Այնպես պետք է իրականացնենք սահմանազատումը, որ 29 հազար 743 քառակուսի կիլոմետրից շեղում չունենանք»,- ասել է Սիմոնյանը։


Կարծիքներ