Մատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերին․ Անտոնիու Գուտերեշը գրառում է կատարել

Մատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերին․ Անտոնիու Գուտերեշը գրառում է կատարել

COP17-ի շրջանակում Հայաստան ժամանած՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրն այցելել է Մատենադարանի թանգարան, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին:

Այցի ավարտին Անտոնիու Գուտերեշը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների գրքում.

«Խորին երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այն կանանց և տղամարդկանց, որոնք իրենց աշխատանքով նպաստել են հայկական մշակույթի և պատմության այս բացառիկ գանձարանի պահպանմանն ու զարգացմանը՝ ի բարօրություն հայ ժողովրդի և ողջ աշխարհի մշակութային ժառանգության»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում