6,6 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Սողոմոնի կղզիների մերձակայքում
Հոկտեմբերի 15-ին 6,6 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Սողոմոնի կղզիներից ոչ հեռու, որոնք գտնվում են Խաղաղ օվկիանոսի հարավ - արեւմտյան մասում:Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Երկրաբանական ծառայության տեղեկատվությամբ՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է կղզիների պետության մայրաքաղաք Հոնիարայից (բնակչությունը շուրջ 56,2 հազար) 180 կիլոմետր դեպի հյուսիս - արեւմուտք: Օջախն ընկած Է եղել 33 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ