Մարդկության 40 տոկոսը չի կարող առողջ սնունդ թույլ տալ իրեն. Գուտերիշ
Մոտավորապես 3 միլիարդ մարդ՝ Երկրագնդի ամբողջ բնակչության շուրջ 40 տոկոսը, չի կարող առողջ սնունդ թույլ տալ իրեն: Հոկտեմբերի 15-ին այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեիշը՝ Պարենի համաշխարհային օրվա առթիվ հղած տեսաուղերձում:
«Այսօր մարդկության 40 տոկոսը չի կարող առողջ սնունդ թույլ տալ իրեն: Նրանց թիվը 3 միլիարդ Է,- ասել Է նա:- Աճում Է սովը, աճում Է թերասնվողների, ինչպես նաեւ ճարպակալմամբ տառապողների քանակը»: Գուտեիշը նշել Է, որ կորոնավիրուսի համավարակի եւ տնտեսությունում դրա հարուցած խնդիրների հետեւանքով իրադրությունը լրջորեն վատթարացել Է. այժմ ուտելիքի պակաս Է զգում շուրջ 140 միլիոն մարդ:
«Մեւնույն ժամանակ այն միջոցները, որոնց օգնությամբ մենք բուծում ենք, սպառում եւ օգտահանում պարենը, ծանր բեռով ընկած են մեր մոլորակի վրա: Դրանք աննախադեպ խնդիրներ են ստեղծում մեր պաշարների, կլիմայի եւ շրջակա միջավայրի համար, ինչպես նաեւ մեզ վրա տրիլիոնավոր դոլարներ են նստում»,- հավելել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ