Խորհրդարանում կանցկացվեն Հանրակրթության մասին օրենքում փոփոխությունների հարցով լսումներ

Խորհրդարանում կանցկացվեն Հանրակրթության մասին օրենքում փոփոխությունների հարցով լսումներ

ՀՀ ազգային ժողովում հունվարի 25-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ անցկացնել՝ կառավարության ներկայացրած «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի առնչությամբ:

 ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասաց. «Հաշվի առնելով նախորդ շրջանում օրենքի շուրջ եղած քննարկումները և բանավոր պայմանավորվածությունն առ այն, որ ԱԺ մեր գործընկերները նպատակահարմար են գտնում հանրային լսումներ կազմակերպել օրենքի շուրջ, մենք դրական ենք արձագանքել, կարծում ենք, որ քննարկումները միայն օգնում են բարելավել այն մոտեցումներն ու առաջարկը, որը կա: Մենք առաջարկում ենք օգտվել օրենսդրական հնարավորությունից և մինչև  2 ամսով հետաձգել օրենքի ամբողջական ընդունումը»,-ասաց Անդրեասյանը:

Հանրային լսումների ժամանակ կներկայացվեն նաև առաջին ընթերցմամբ ընդունումից հետո նախագծում կատարված փոփոխությունները: Միաժամանակ, քանի որ օրենքն ունի հրատապություն, փոխնախարարը խնդրեց մինչև 2 ամիսը դիտարկել փետրվարի նիստում արդեն օրենքը նիստում ներառելու և քննարկելու տեսանկյունից:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն առաջարկեց խորհրդարանական լսումներն անցկացնել հունվարի 25-ին ժամը 12:00-16:00-ն: Հանձնաժողովի նիստում առաջարկը հավանություն ստացավ:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում