Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբն այսուհետ կղեկավարի գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովը

Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբն այսուհետ կղեկավարի գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովը

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախումբը կգլխավորի գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Ստեփանակերտի իր աղբյուրները։

Հրամանատարի փոխարինումը կատարվում է պլանային ռոտացիայի շրջանակում, գործերի ընդունման-փոխանցման ընթացակարգն արդեն սկսվել է:

Նշենք, որ գեներալ-մայոր Վոլկովը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն էր 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մայիսը, երբ խաղաղապահներին ղեկավարում էր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

Ներկայումս Անդրեյ Վոլկովը ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավարն է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում