Գրիգոր Լուսավորիչ փողոցում կասկածելի ուսապարկ է հայտնաբերվել. դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու սակրավորները
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 22:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Ֆրանսիայի դեսպանատան մոտ, կասկածելի ուսապարկ կա:
Փրկարարներն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են կասկածելի ուսապարկ ու սպասել են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության սակրավորները:
Տեղում են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցները:
Պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են, որպեսզի ժամանեն սակրավորներ, ինչից հետո պարզ կլինի՝ ուսապարում կասկածելի իր կա, թե ոչ:
Կարծիքներ